Կառավարությունում քննարկվել են ֆինանսական շուկայի կայունացմանը վերաբերող հարցեր

18:39 • 17.12.14


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ֆինանսական շուկայի իրավիճակին նվիրված խորհրդակցություն՝ ՀՀ-ում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկայում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և հետագա քայլերը:


Երկուստեք կարևորվել է լողացող փոխարժեքի քաղաքականության շարունակումը՝ տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար:


Միաժամանակ կարևոր են համարվել ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը և սպառողական ապրանքների անհիմն թանկացումների բացառմանն ուղղված գործողությունները:


ՀԲ-ի և ԱՄՀ-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից գործադրվող ջանքերը և ձեռնարկվող միջոցառումները, կարևորել ֆինանսական շուկայի կայունացմանն ուղղված հետագա համատեղ աշխատանքը: