Եվրամիությունը հաստատել է Ղրիմի դեմ հերթական պատժամիջոցները
Եվրոպացի պաշտոնյաները հավանություն են տվել Ղրիմի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի խստացմանը, գրում է gazeta.ru-ն:
Որոշումը նախատեսվում է հաստատել ԵՄ երկրների ղեկավարների գագաթաժողովին, որը կայանալու է դեկտեմբերի 18-19-ին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նոր միջոցները կվերաբերեն առևտրին և ներդրումներին:
Մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքներով թերակղզին առանձնացել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին։










