Հելսինկիում բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են անցկացրել
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում բողոքի ակցիա են անցկացրել բեռնատարների վարորդները, ովքեր դժգոհ են առևտրային և արդյունաբերական բեռների տեղափոխման գործում արտասահմանյան ընկերությունների մասնակցությունից, գրում է yle.fi-ն։
Շուրջ 50 վարորդ փակել է խորհրդարանի դիմացի փողոցի երթևեկությունը և պահանջել խնդրին ընթացք տալ։
Նրանք դժգոհում են, որ բազմաթիվ արտասահմանյան կազմակերպություններ և ընկերություններ զբաղվում են առևտրային և արտադրական բեռների տեղափոխմամբ, որն ըստ բողոքարարների՝ հանգեցրել է բեռնափոխադրումների շուկայում գների կտրուկ նվազմանը։










