Հազարավոր մարդիկ շնորհավորել են Հռոմի պապի ծննդյան օրը՝ տանգո պարելով (լուսանկարներ, տեսանյութեր)

16:45 • 17.12.14

Հազարավոր պարողներ Իտալիայից և այլ երկրներից շնորհավորել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի 78-ամյակը՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տանգո պարելով, գրում է РИА Новости-ն։

 

Բաժանվելով զույգերի՝ նրանք սկսել են պարել Ֆրանցիսկոսի ավանդական ընդունելությունից անմիջապես հետո։ Մասնակիցներն ընտրել են պոնտիֆիկոսի ամենասիրելի կատարումներից մեկը՝ արգենտինացի երաժիշտ Աստոր Պյացոլայի ստեղծագործությունը։ Հրապարակում հնչել են նաև Խուան Դ՛Արյեցոյի, Կառլոս Գարդելյայի և Օսվալդո Պեդրո Պուլյեզեի կատարումները։

 

Ակցիայի կազմակերպիչներից մեկը Հռոմի պապի երկրպագուհի Քրիստինա Կամորանին է Ռավեննայից, ով իր ընկերների հետ Facebook-ում կոչ է արել տանգոյի սիրահարներին մասնակցել այդ տոնակատարությանը։ Կազմակերպիչների համաձայն՝ արգենտինական հայտնի պարը կատարելու համար հավաքվել է ավելի քան 3.000 մարդ։

Pope Francis, who's 78th birthday is today, smiles as he arrives to lead his general audience at the Vatican

Foto 5

Foto 7

Foto 8

Foto 9

Foto 10

Foto 11

Foto 12

Foto 13

Foto 14

Foto 24