Սինգապուրի օդանավակայանում 2018-ին ջրվեժ կհայտնվի (լուսանկարներ)

14:17 • 17.12.14

Սինգապուրի «Չանգի» օդանավակայանում Safdie Architects ընկերության ճարտարապետները մասշտաբային շինարարություն են սկսել. 2018-ին այստեղ հայտնվի նոր՝ Jewel տերմինալը՝ ջրվեժով և կանաչ այգիներով, գրում է buro247.ru-ն։

 

22.000 քառակուսի մետր տարածք ունեցող տերմինալում Rain Vortex կոչվող արհեստական ջրվեժի (թարգմանաբար՝ «անձրևային ջրապտույտ») ջուրը վերցվելու է անձրևաջրերից։

 

Տերմինալում լինելու են այգիներ՝ գեղեցիկ ծառերով, ծաղիկներով և զբոսանքի արահետներով։

 

Նախագծի համաձայն՝ տերմինալում, ջրվեժից բացի, վերանորոգվելու և բարեկարգվելու է նաև այն տարածքը, որտեղ սպասում և ձանձրանում են ուղևորները։ Այդտեղ կառուցվելու են սրճարաններ, ռեստորաններ, ժամանցային կենտրոններ, առևտրային կետեր և հյուրանոց։