ԱՄՆ-ն լուրջ չի վերաբերվում ահաբեկչության դեմ պայքարին. Իրանի ԱԳՆ
Ահաբեկչության դեմ պայքարի ԱՄՆ-ի գործողությունները լուրջ չեն թվում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի արաբական և աֆրիկյան երկրների հարցերով փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, հայտնում է gazeta.ru-ն՝ ria.ru-ին հղումով։
«Վերջին ամիսներին մենք դիտարկել ենք, որ ԱՄՆ-ն ընդունել է Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար կոալիցիա ստեղծելու մասին շտապ որոշում։ Սակայն ԱՄՆ-ի պահվածքը ցույց է տալիս, որ իրենք իրենց լուրջ չեն պահում ահաբեկչության դեմ պայքարում։»,- ասել է փոխնախարարը։
Նա նաև նշել է, որ ԻՊ-ի դեմ պայքարում հասած բոլոր հաջողությունները Իրաքի իշխանությունների, բանակի, ինչպես նաև Իրաքի զինված ազգային ուժերի շնորհիվ են։










