Դիարբեքիրում ոստիկանության հետ բախումների ժամանակ դեռահաս է սպանվել
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ոստիկանության և քուրդ ցուցարարների միջև փոխհրաձգության հետևանքով 17-ամյա երիտասարդ է մահացել, գրում է ria.ru-ն:
«Դիարբեքիրում չարտոնված ցույց է անցկացվել, որի մասնակիցները զինված հարձակում են գործել ոստիկանության վրա՝ հրացաններ և ատրճանակներ կիրառելով: Ոստիկանությունը ստիպված է եղել պատասխան միջոցներ ձեռնարկել, որի հետևանքով ցուցարարներից մեկը ծանր վիրավորվել է: Ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում: Մահացածի մարմինն ուղարկվել է բուժզննման, անցկացվում է հետաքննություն»,- ասված է Դիարբեքիրի նահանգապետարանի մամուլի ծառայության հայտարարությունում:
Հայտարարությունում նաև նշվում է, որ բախումների հետևանքով վիրավորվել է մեկ ոստիկան:
Ինչպես գրում է Hurriyet-ը, ոստիկանության վրա հարձակվածները եղել են Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության երիտասարդական թևի անդամներ: Մահացած Աբդուքադիր Չաքմաքի բարեկամների խոսքերով՝ նա երկու հրազենային վնասվածք է ստացել գխին և մեկը՝ կրծքին:










