Ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը Mango-ի դեմքն է դարձել (լուսանկարներ, տեսանյութ)

17:31 • 17.12.14

Ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը Mango ապրանքանիշի տղամարդկանց հագուստի դեմքն է դարձել, նշվում է բրենդի Twitter-ի էջում, գրում է korrespondent.net-ը։

 

Քանի որ նա վաղուց ապրում է Իսպանիայում, արդեն քաջ ծանոթ է Mango ընկերությանը, և երբ նրան նման առաջարկ է արվել, նա անմիջապես համաձայնել է։

 

«Ինձ դուր է գալիս, որ մարդիկ որակյալ հագուստ են կրում մատչելի գներով»,- նորությունը մեկնաբանել է Զիդանը։