Apple ընկերության նոր՝ տիեզերանավի նմանվող գլխամասի կառուցումը ընթանում է ամբողջ թափով (լուսանկարներ)
Apple ընկերության՝ տիեզերանավի նմանվող նոր գլխամասի կառուցման ընթացքը նկարվել է երկնքից, որը գերազանց դիտակետ է տեսնելու՝ ինչ ահռելի ու գերժամանակակից շինություն է կառուցվում. գրում է businessinsider.com-ը։
Ֆուտուրիստիկ շրջանաձև շինությունը նախագծվել է Նորման Ֆոսթերին պատկանող Foster + Partners ընկերության կողմից։
Շինությունը ներառում է ճկված ապակե պատուհաններ, ստորգետնյա ավտոկայանատեղի, առանձնացված դահլիճներ՝ հատուկ ներկայացումների և հանդիպումների համար, ինչպես նաև 360 աստիճան բնության տեսարան։
Ընկերության գլխամասի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել արդեն 2016-ին։
Աշխատանքների կատարումը ֆիքսվել է տեսախցիկների կողմից՝ տարբեր ամսաթվերով։

Հուլիս 21, 2014

Օգոստոս 7, 2014

Հոկտեմբեր 6, 2014

Նոյեմբեր 10, 2014

Դեկտեմբեր 16, 2014










