«Մարմնի տեսախցիկ». Լոս Անջելեսի ոտիկանները տեսախցիկ կկրեն հենց իրենց մարմնի վրա
Լոս Անջելեսում ոստիկանները մարմիններին տեսախցիկներ կկրեն: Այս մասին հայտնում է ամերիկյան Huffington Post-ը՝ վկայակոչելով քաղաքապետ Էրիկ Գարչետիի ծրագիրը, որի մասին նա բարձրաձայնել էր նախօրեին:
Քաղաքապետ Գարչետին ասել էր, ու Լոս Անջելեսի ոստիկանությունը 7,000 մարմնի տեսախցիկ կգնի: Այս կերպ ոստիկանի աշխատանքն ավելի թափանցիկ ու հաշվետու կդառնա, կարծում են իշխանությունները:
Երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ նոր ծախսերի 363 մլն ԱՄՆ դոլարի փաթեթ է նախատեսված, որից 75 մլն-ը նախատեսված է 50,000 ոստիկանական տեսախցիկներ ձեռքբերելու համար, որոնք ամրացվում են իրավապահների կրծքին:
ԱՄՆ-ում իշխանությունները այս քայլի մասին՝ որպես հասարակության ու ոստիկանության միջև վստահության կառուցման միջոցի մասին, մտածում են Ֆերգյուսոնում ոստիկանի կողմից սևամորթ երիտասարդի անհեթեթ սպանությունից ի վեր, որը լուրջ բախումների ու ճգնաժամի պատճառ էր դարձել այդ երկրում:
Լոս Անջելեսի ոստիկանության «տեսախցիկավորումը» աննախադեպ է ամերիկյան այդ մասշտաբների մեծ քաղաքի համար: Լոս Անջելեսը փաստորեն առաջին խոշոր քաղաքն է, որի ոստիկանությունը համալրվում է «մարմնի տեսախցկներով»՝ ամերիկյան ոստիկանական բարեփոխումների շրջանակներում:










