Երիտասարդ չինուհին հրաժարվել էր քիմիաթերապիայից առողջ երեխա լույս աշխարհ բերելու համար (լուսանկարներ)
Երիտասարդ չինուհի Ցյու Յուանյուանը, ում չարորակ ուռուցք էին ախտորոշել հղիության ժամանակ, իսկ նա որոշում էր կայացրել քիմիաթերապիայի կուրս չանցնել, որպեսզի լույս աշխարհ բերի առողջ երեխայի՝ մահացել է, գրում է fishki.net-ը։
Նա 4 տարի առաջ մասնակցել էր Չժենչժոու TV հեռուստաալիքի մրցույթին, հաղթել ու դարձել ճանաչված ամբողջ Չինաստանում։ Այդ ժամանակ նա արդեն ամուսնացած էր իր համադասարանցու հետ։
Այս տարի մարտ ամսին երջանիկ ամուսինները տեղեկացել էին, որ Ցյուն հղի է, սակայն մի քանի ստուգումներից հետո պարզվել էր, որ երիտասարդ կնոջ մոտ չարորակ ուռուցք է զարգանում և նրան առաջարկել էին քիմիաթերապիա անցնել։ Ցյուն հրաժարվել էր բուժումից հանուն իր կրծքի տակ բաբախող երեխայի առողջության։
















