Եվրամիությունը Ղրիմի դեմ նոր պատժամիջոցներ է ընդունել

16:00 • 18.12.14

Եվրամությունը հաստատել է Ղրիմի դեմ նոր պատժամիջոցները, հայտնում է gazeta.ru-ն։

 

Դեռևս դեկտեմբերի 15-ին համաձայնեցված պատժամիջոցներն այսօր հաստատվել են գրավոր ընթացակարգով, այս մասին հայտնել են Եվրամիության խորհրդից։

 

Մասնավորապես, սահմանափակումներ են մտցվում զբոսաշրջության և ներդրումային ոլորտներում։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը Ղրիմի դեմ կարող է ընդունել հերթական պատժամիջոցների փաթեթը։