Սերգեյ Դանիելյանը գնաճը թեթև է տանում և ինքն իրեն մխիթարում՝ «կարող էր ավելի վատ լինել»
Դերասան Սերգեյ Դանիելյանը թեև ամեն ինչ «թեթև տանելու» սովորություն ունի, բայց գնաճի նման տեմպերի պարագայում նա չի շտապում հումորով վերաբերելու խորհուրդ տալ քաղաքացիներին, սակայն ինքն իրեն մխթարում է՝ կարող էր ավելի վատ լիներ։
«Ես ընդհանրապես թեթև եմ վերաբերում ամեն ինչին, որովհետև գիտեմ` եթե տրագեդիա էլ սարքեմ, ոչինչ չի փոխվի։ Բացի այդ` գիտեմ, որ սոված չեմ, և ավելի վատ վիճակում գտնվող մարդիկ էլ կան։ Դրա համար ես թեթև եմ վերաբերում սրան. կարող էր, չէ՞,ավելի վատ լինել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Սերգեյ Դանելյանը տնտեսագետ չի, բայց հասկանում է, որ ստեղծված իրավիճակը միջազգային վայրիվերումների պատճառով է, որը նաև Հայաստանի վրա է ազդում, բայց որ ներսում էլ սպեկուլյացիա կա՝ դրանում վստահ է։
«Պարզ է՝ գնաճը կա, բայց մեր արտադրողները սպեկուլյացիա էլ կարող են անել՝ հաշվի առնելով, որ մենք առանց պասուց տոլմայի և բդի չենք կարող ապրել»,-նշեց նա։
Սերգեյ Դանիելյանի խորհուրդն է՝ պետք չէ Նոր տարվա առևտուրը «խելապատառ, ճկռալով անել»։ «Կարելի է մի քիչ էլ համեստ անցկացնել այս Նոր տարին։ Նոր տարուց հետո այսպես թե այնպես գները կիջնեն»,-նշեց նա։










