Բրյուսելում մեկնարկում է ԵՄ-ի գագաթաժողովը
Եվրոպայի ներդրումային միջավայրի բարելավումը, Եվրամիության երկրների տնտեսական աճի խթանումը, ինչպես նաև Ուկրաինայի իրավիճակը կքննարկվեն ԵՄ-ի անդամ 28 երկրների առաջնորդների ու ներկայացուցիչների երկօրյա գագաթաժողովի ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, գագաթաժողովը մեկնարկում է այսօր՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում:
Եվրոպացի առաջնորդները մտադիր են նաև կարծիքներ փոխանակել Եվրամիության համար հնարավոր տնտեսական ռիսկերի վերաբերյալ՝ Ռուսաստանի տնտեսության վիճակի վատթարացման պարագայում:
Ավելի վաղ Խորհրդի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ԵՄ-ի հանձնաժողովը մտադիր է Ղրիմի դեմ նոր սահմանափակումներ մտցնել, որոնք համաձայնեցվել էին դեռևս դեկտեմբերի 15-ին:
Եվրամիության տեսանկյունից Ղրիմի դեմ սահմանափակումները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թվին չեն պատկանում, քանի որ Բրյուսելը Ղրիմը ՌԴ-ի մաս չի համարում:










