Առաջին անգամ ինքնաթիռով թռչող տղամարդը, խուճապի մատնվելով, բացել է վթարային դուռը (տեսանյութ)

09:22 • 18.12.14

Metro.co.uk-ը հրապարակել է տեսանյութ, որում առաջին անգամ ինքնաթիռով թռչող տղամարդը, խուճապի մատնվելով, բացում է վթարային դուռը՝ մաքուր օդ շնչելու համար։

 

Դա տեղի է ունեցել չինական Xiamen Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում։  Բարեբախտաբար, նա դա արել է թռիչքից առաջ։ 

 

Վթարային դուռը բացելուց անմիջապես հետո փչվել և բացվել է ինքնաթիռի տարհանման կամուրջը, որը կարելի է տեսնել տեսանյութի 0.4 վայրկյանին։

 

Ինքնաթիռի անձնակազմն արագ արձագանքել է և նրան ետ բերել սրահ՝ փակելով դուռը։ 

 

Հետաքրքրական է, որ տղամարդու արարքը տեսնելով՝ սրահում նստած ուղևորներն ինչ-որ քայլ ձեռնարկելու փոխարեն վերցրել են իրենց բջջայինները և սկսել լուսանկարել։