Վենեսուելայի առաջնորդը հաստատել է ԱՄՆ-ի հետ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

10:15 • 18.12.14

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաստատել է երկրի պատրաստակամությունը՝ ԱՄՆ-ի հետ քաղաքական երկխոսությունը շարունակելու վերաբերյալ։ Այդ մասին նա հայտարարել է երեկ՝ Արգենտինայում Հարավամերիկյան ընդհանուր շուկայի գագաթաժողովի ընթացքում, փոխանցում է Корреспондент-ը։

 

«Մենք կշարունակենք ուղիներ փնտրել, որոնք կտանեն դեպի նրան, որ մեր հարաբերությունները հարևան հսկայի հետ անհրաժեշտ ուղղությամբ ընթանան»,- հայտարարել է Մադուրոն՝ նշելով, որ երկխոսություն հաստատելու համար ԱՄՆ-ն պետք է հարգանք դրսևորի Վենեսուելայի հանդեպ։

 

Նա ողջունել է ԱՄՆ-ի՝ Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու որոշումը։

 

«Ես շատ երջանիկ եմ, պետք է խոստովանել, որ նախագահ Օբամայի կողմից դա տղամարդկային ժեստ է եղել, հնարավոր է՝ ամենակարևորը նրա ամբողջ կառավարման ընթացքում»,- ասել է Մադուրոն։