Սպիտակ տունը հերքել է Օբամայի կողմից ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը ստորագրելու լուրը

10:13 • 18.12.14

ԱՄՆ-ի Սպիտակ տունը հերքել է Պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակիի հայտարարությունն այն մասին, որ նախագահ Բարաք Օբաման արդեն ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների և Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին օրինագիծը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

«Նախագահը դեռ չի ստորագրել այդ օրինագիծը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Սպիտակ տանը չեն ճշգրտել, թե երբ պետք է ակնկալել այդ փաստաթղթի ստորագրումը:

 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել էր, որ Օբաման այդ օրինագիծը ստորագրել է չորեքշաբթի:

 

Երեքշաբթի Սպիտակ տունը հայտարարել էր, որ նախագահ Օբաման ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրենքը կստորագրի շաբաթվա վերջին: