Քննչական կոմիտեի ոչ մի քննիչ չի ձերբակալվել. Սոնա Տռուզյան

15:24 • 18.12.14

Հատուկ քննչական ծառայության որևէ քննիչ չի ձերբակալվել: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ տեղեկացրել է Հատուկ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:


Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ:


«Հարգելի լրագրողներ՝ պարզաբանում եմ, որ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության որևէ քննիչ չի ձերբակալվել։ Քրեական գործ է քննվում զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորներից մեկի քննիչի վերաբերյալ, ով այսօր առավոտյան հրավիրվել է հարցաքննության։ Քրեական գործի մասին տեղեկատվություն կարող է տրամադրել վարույթն իրականացնող մարմինը։ Միայն կարող եմ փաստել, որ խոսքը գնում է խարդախության մասին, ինչն ուղղակիորեն չի առնչվում նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ։


Քննչական կոմիտեն ծառայողներին խստագույն պահանջ է ներկայացրել վարքագծի կանոնների պահպանման, օրինականության սկզբունքների անշեղ կատարման վերաբերյալ։ Առավել ևս անընդունելի են հանցավոր դրսևորումները։ Լիահույս ենք, որ վարույթն իրականացնող մարմինը կապահովի քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումը և յուրաքանչյուրի գործողություններին կտա համարժեք գնահատական»։