Սիդնեյում դասախոսն աշխատանքից ազատվել է՝ ռասիստական կատակների պատճառով
Սիդնեյի համալսարանի դասախոսն աշխատանքից ազատման դիմում է գրել ռասիստական նամակների պատճառով, որոնք նա ուղարկել է էլեկտրոնային հասցեով դեռևս նախկին աշխատավայրում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բարի Սպուրն այդ ժամանակ աշխատել է անգլերենի ուսուցման կառավարական ծրագրով:
Գաղտնազերծված նամակներում նա թույլ է տվել իրեն վիրավորական արտահայտություններ աբորիգենների և ասիացի տղամարդկանց ու կանանց հասցեին:
Նա չի հերքում մեղադրանքները, սակայն պնդում է, որ դրանք կատակի մաս էին:
Բացի այդ, նա դատի է տվել կայքին, որը հրապարակել է իր նամակագրությունը:










