Տաջիկները զանգվածաբար լքում են Ռուսաստանը՝ ռուբլու անկման պատճառով. ԶԼՄ-ներ

15:30 • 18.12.14

Տաջիկստանից աշխատանքային ներգաղթյալները հեռանում են Ռուսաստանից՝ ռուբլու փոխարժեքի անկման պատճառով։ Այդ մասին հայտնել է Տաջիկստանի աշխատանքային ներգաղթյալների համառուսական շարժման նախագահ Կարոմատ Շարիպովը, փոխանցում է Обозреватель-ը։

 

«Մեր մարդկանց հիմնական զանգվածը մտադրված է մեկնել հայրենիք և չվերադառնալ Ռուսաստան, չէ՞ որ այսօր ռուսական 1.000 ռուբլին Տաջիկստանում արժե մոտ 65 սոմոնի, իսկ նախկինում 126-130 սոմոնի էր»,- հայտարարել է Շարիպովը։

 

Նրա խոսքով՝ ներգաղթյալներին չեն վճարվել աշխատավարձերը, միայն Մոսկվայում Տաջիկստանի քաղաքացիներին չի վճարվել ավելի քան 1 մլրդ ռուբլի։