ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացվել պաղեստինյան պետության ստեղծման մասին բանաձևը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ երեկ քննարկման է ներկայացվել անկախ պաղեստինյան պետության ստեղծման մասին նախագիծը, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես տեղեկացրել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը, փաստաթուղթը ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Հորդանանը:
Պաղեստինյան պետության ստեղծման հետ կապված բոլոր հարցերի կարգավորման համար բանաձևի նախագծում նախատեսված է 12 ամիս: Ըստ այդմ՝ պաղեստինյան տարածքից իսրայելական զորքերի դուրսբերումը պետք է ավարտվի 2017 թվականի ավարտին:
Աղբյուրը հիշեցնում է, որ մեկ շաբաթ առաջ ֆրանսիական խորհրդարանը քվեարկել էր պաղեստինյան պետության ճանաչման օգտին:










