Ուորլիքը ԼՂ հիմնախնդիրը քննարկել է ՄԽ նախկին համանախագահներ Քավանոնի և Բրադկեի հետ
ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է ՄԽ նախկին համանագահներ Քերի Քավանոի և Ռոբերտ Բրադկեի հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան միկրոբոլգից՝ դիվանագետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցը:
Դեսպաններ Քավանոն և Բրադկեն Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ են նշանակվել համապատասխանաբար 2000 և 2009 թվականներին:










