Աբխազիայի խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի հետ համագործակցության մասին պայմանագիրը

15:20 • 22.12.14

Աբխազիայի խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի հետ «Համագործակցության և ռազմավարական գործընկերության մասին» պայմանագիրը, հայտնում է РИА Новости-ն։

 

Փաստաթուղթը նախատեսում է պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծում։ Այն նախատեսում է նաև սոցիալական չափանիշների բարձրացում, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովման, բժշկական և սոցիալական ապահովագրության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Ռուսաստանի և Աբխազիայի նախագահները համագործակցության մասին պայմանագիր էին ստորագրել։