Ֆիննախի հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնում ստեղծվել է ԵՏՄ հարցերով արագ արձագանքման խումբ
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված օրենսդրական դաշտում և մաքսային ընթացակարգերում կատարված փոփոխություններին հասարակությանը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին իրազեկելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնում ստեղծվել է արագ արձագանքման խումբ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից և տեղեկացնում, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության վերաբերյալ բոլոր հարցերով կարելի է զանգահարել 060 544 444 հեռախոսահամարով:










