Շոտլանդիայում աղբահավաք մեքենան մխրճվել է ամանորյա գնումներ անող ամբոխի մեջ. կան զոհեր
Գլազգոյում աղբահանության մեքենան մխրճվել է ամանորյա գնումներ անող ամբոխի մեջ: Ինչպես հայտնում է Sky News-ը՝ կա վեց զոհ, բազմաթիվ վիրավորներ: Դեպքի վայրում շտապօգնության վեց մեեքենա կա, ոստիկաններ և հրշեջներ: Մարդկաբց բուժօգնություն է ցուցաբերվում հենց փողոցում, ինչպես վկայում են սոցցանցերում դեպքի վայրից հայտնվող լուսանկարները: Ականատեսները պատմում են, որ դեպքի վայրում սարսափելի տեսարան է. ճանապարհին դիակներ են ընկած, վնասվածքներով ու արյունոտ մարդիկ են շուրջը:
Միջադեպը տեղի է ունեցել Գլազգոյի կենտրոնում՝ Քունին սթրիթի կայարանում՝ Millenium Hotel-ի մոտ: Այժմ տեղանքը փակ է երթևեկության համար:














