Ինչպես է Պուտինի ընկերուհին սուրճ խմում. սրճարան գնացած Կաբաևայի թիկնազորի լուսանկարը համացանցի քննարկման նյութն է. լուսանկար
Ռուսաստանցի ազդեցիկ բլոգեր Ալեքսանդր Բելովի հրապարակած լուսանկարը բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում: Այս մասին հայտնում է Business Insider-ը:
Ըստ ԶԼՄ-ների՝ լուսանկարում պատկերված է ռուսաստանցի մարզուհի և քաղաքական գործիչ Ալինա Կաբաևան, որի անունը կապվում է Ռուսաստանի նախագահի հետ:
Իրարանցում առաջացրած լուսանկարում ուժեղ զինված թիկնազոր է Մոսվայի «Կոֆեմանիա» սրճարանի մուտքի մոտ: Բելովը պնդում է, որ նման թիկնազորը պաշտպանում է ո'չ թե բարձրաստիճան պաշտոնյայի կամ օլիգարխի, այլ՝ Պուտինի ընկերուհի Կաբաևային, ով գնացել էր սուրճ խմելու: Նա պնդում է, թե իր աչքով է տեսել Կաբաևային, երբ կարողացել է մտնել սրճարան:
Կաբաևայի «սուրճ խմելու» պատմությունը այժմ թիվ մեկ թեման է Facebook-ի ռուսաստանյան տիրույթում, Vkontakt-ում: Աղբյուրը նշում է, որ վերջերս Ռուսաստանի ազգային մեդիահոլդինգի ղեկավար նշանակված Կաբաևան մարտից ի վեր չէր երևացել հանրության մեջ:











