Հս. Կորեան հայտարարել է Սպիտակ տան վրա հարձակում գործելու պատրաստակամության մասին. ԶԼՄ-ներ

16:13 • 22.12.14

Հյուսիսային Կորեայի պաշտպանության ազգային կոմիտեն, որը գլխավորում է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հայտարարել է, որ «1.2 մլն-անոց բանակը պատրաստ է սպառազինության բոլոր տեսակներն օգտագործել Սպիտակ տան, Պենտագոնի և ընդհանրապես ամբողջ ԱՄՆ-ի դեմ», գրում է Лента-ն՝ The Guardian-ին հղումով։

 

Փհենյանն ԱՄՆ-ն անվանել է «ահաբեկչության փոս» և քննադատել է երկրի նախագահ Բարաք Օբամային՝ Sony ընկերության հանդեպ հյուսիսկորեացիների իրականացրած կիբերհարձակման մասին խոսելու համար։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Օբաման հայտարարել է, որ ՍՄՆ-ն մտադիր է Հյուսիսային Կորեան ահաբեկչության հովանավորների ցուցակ վերադարձնել՝ Sony ընկերության վրա հյուսիսկորեացի հաքերների հարձակումից հետո։