Հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը վառվեցին (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ այսօր վառվեցին Հանրապետության հրապարակի տոնածառի, ինչպես նաև՝ մայրաքաղաքի տոնական լույսերը:
Այդ առթիվ Հանրապետության հրապարակում այսօր կազմակերպվել էր համերգ, որի ընթացքում ելույթ ունեցան հայ հայտնի երգիչ-երգչուհիներ:
Քաղաքապետը տոնածառի լուսերը վառեց իր երեխաների և «Արևիկ» մանկապատանեկան խմբի երեխաների հետ: «Ուզում եմ շնորհավորել մեր բնակչությանը գալիք Նոր տարվա կապակցությամբ և մաղթել, որ մեր երկրում լինի խաղաղություն: Ինձ թվում է՝ երևանցիներն ամեն տարի տեսնում են ավելի բարեկարգ Երևան»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տարոն Մարգարյանը:
Վերջինիս խոսքով՝ քաղաքային իշխանության հիմնական մեխը եղել է այն, որ համաչափ զարգացում լինի, համաչափ փորձել են ձևավորել Երևանը, և այսօր քաղաքի բոլոր 12 վարչական շրջանները ձևավորված են:
Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ տոնական միջոցառումներ կլինեն բոլոր վարչական շրջաններում:















