Վոլգոգրադում պարտապանը փորձել է սպանել բանկի աշխատակցին

15:16 • 22.12.14

Վոլգոգրադում (ՌԴ) 54-ամյա բնակիչը կրակ է բացել բանկի 27-ամյա աշխատակցի ուղղությամբ, երբ վերջինս այցելել է նրան՝ պարտքի հետ կապված հարցերը լուծելու համար, գրում է lifenews.ru-ն։

 

Բանկից 200.000 ռուբլի գումար վերցրած տղամարդը երկու անգամ կրակել է աշխատակցի ուղղությամբ։ Նա հոսպիտալացվել է։

 

Վոլգոգրադի ոստիկանությունից հայտնել են, որ առաջին անգամ չէ, երբ բանկի աշխատակիցն այցելում է տղամարդուն այն հույսով, որ կհամոզի նրան վճարել կուտակված պարտքը։ Երբ բանկի աշխատակիցը վերջին անգամ այցելել է 54-ամյա տղամարդուն, նա իրեն դիմավորել է ալկոհոլի ազդեցության տակ և հրացանը ձեռքին։ Նա չի հասցրել նույնիսկ զրույց սկսել, երբ տղամարդը կրակ է բացել։