Իսրայելական ֆուտբոլային ակումբը իր մարզիկին որակազրկել է 99 տարով

09:58 • 23.12.14

«Սեգեվ Շալոմ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Ատաֆ Աբու Բիլյալը 99 տարով զրկվել է ակումբի կողմից հանդես գալու իրավունքից , գրում է Interfax-ը՝ Bild-ին հղումով։


Ակումբի ղեկավարությունը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ պարզվել է, որ ֆուտբոլիստը գաղտնի հանդես է եկել այլ թիմի կազմից։


Որակազրկումից բացի Բիլյալին տուգանել են 200 եվրոյին համարժեք գումարով։