Հյուսիսային Կորեայում ինտերնետը վերականգնվել է
Հյուսիսային Կորեայի համակարգիչները երկար ժամեր ընդմիջումից հետո կրկին առցանց են։ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը և Rodong Sinmun պարբերականը տեղեկացրել են, որ իրենց ցանցերն աշխատում են բնականոն ռեժիմով, գրում է Газета-ն։
Ավելի վաղ երկրի տարածքում ինտերնետի աշխատանքի հետ կապված խափանումները զանգվածային կիբերհարձակումների մասին ենթադրություններ էին առաջացրել։
ԱՄՆ-ի Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը հերքում են Հյուսիսային Կորեայի ինտերնետի խնդիրների հետ իրենց կապը։










