Չինացի միլիարդատերը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

10:35 • 23.12.14

Անշարժ գույքի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվող Տոմաս Կվոկը, ում մեղավոր են ճանաչել կոռուպցիոն հանցագործությունների համար, դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, գրում է lenta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով։

 

Տոմաս Կվոկին նաև պարտավորեցրել են 1.1 միլիոն դոլարի չափով տուգանք վճարել։

 

Նույն գործում ներգրավված Հոնկոնգի վարչակազմի նախկին գլխավոր քարտուղար Ռաֆայել Հուեյը դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման։

 

Կվոկն ու Հուեյը ձերբակալվել էին 2012-ին։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Հուեյը Կվոկից կաշառք է ստացել 3,7 միլիոն դոլարի չափով։

 

Տոմաս Կվոկը Sun Hung Kai Properties խոշոր ընկերության նախկին ղեկավար և սեփականատերերից է։