Մեքսիկայի ոստիկանությունը մասնակցություն է ունեցել 193 ներգաղթյալի սպանությանը
Մեքսիկական Սան Ֆերնանդո քաղաքի ոստիկանները 2011թ. մասնակցել են Կենտրոնական Ամերիկայից ներգաղթյալների զանգվածային սպանությանը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, հետաքննության շրջանակներում հայտնաբերվել է 193 դի:
Մեքսիկայի գլխավոր դատախազությունն արդեն որոշ նմանություններ է գտել 2011թ. տեղի ունեցած իրադարձությունների և սեպտեմբերին Գերերո նահանգում 43 ուսանողի անհետացման դեպքի միջև:
Իրավապահներին հաջողվել է պարզել, որ անհետացած ուսանողների սպանության հարցում նարկոկարտելների հանցագործների հանցակիցները եղել են ոստիկանները:
Աղբյուրը հավելում է, որ Սան Ֆերնանդոյում գործում է հզոր «Լոս Զետաս» նարկոկարտելը, որին էլ աջակցում են տեղի ոստիկանները:










