Հյուսիսային Կորեան ամբողջովին ինտերնետազրկվել է

00:34 • 23.12.14

Հյուսիսային Կորեան օֆլայն է դարձել: Այս մասին հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով համապատասխան զեկույցները:

 

Դրանց համաձայն՝ այս փակ պետության չորս պաշտոնական ինտերնետ ցանցերը երկուշաբթի օրվա դրությամբ լրիվ օֆլայն են դարձել: Այս մասին տեղեկացնում է Bloomber-ը:

 

Հայտնի է, որ Հյուսիսային Կարեայի ինտերնետ կապն անցնում է Չինաստանով, սակայն առայժմ անհայտ է,թե ով է այս «անջատման» ետևում:

 

Հյուսիսային Կորեան կիբերսկանդալի կիզակետում է. ԱՄՆ-ն այս երկրին մեղադրում է Sony ընկերության վրա հաքերային հարձակման համար, պահանջում վնասների փոխհատուցում: Իսկ Կոերայի առաջնորդն այսօր հայտարարել էր, որ իր ժողովուրդը պատրաստ է ԱՄՆ-ի դեմ պատերազմին, այդ թվում՝ կիբերպատերազմի: