Պորոշենկոն հայտնել է Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպումների ամսաթիվը
Ուկրաինայի հարցով եռակողմ կոնտակտային խմբի հերթական բանակցությունները կկայանան դեկտեմբերի 24-ին և 26-ին Մինսկում, հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։
Համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, գրում է dw.de-ն։
Հեռախոսային բանակցությունների մասին տեղեկությունը հաստատում են նաև Կրեմլի, Ելիսեյան պալատի և դաշնային կանցլերի մամուլի ծառայությունները, սակայն ոչինչ չեն հայտնում կոնտակտային խմբի հանդիպման ամսաթվի մասին։
Բանակցությունների բոլոր մասնակիցներն աջակցել են մինսկյան արձանագրության կատարման անհրաժեշտությանը, որը ստորագրվել է սեպտեմբերի 5-ին և որը ենթադրում է հրադադարի հաստատում Ուկրաինայի արևելքում, գերիների փոխանակում, ինչպես նաև զորքերի հեռացում։ Բացի այդ, Պորոշենկոն կոչ է արել Ռուսաստանին ազատ արձակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին։










