Սիրիական օդուժի հարվածի տակ դպրոցական ավտոբուս է հայտնվել. կան զոհեր
Սիրիայի Իդլիբ նահանգի Ջուբաս բնակավայրի շրջանում դպրոցական ավտոբուսը Սիրիայի օդուժի հարվածի տակ է հայտնվել, որի հետևանքով 4 երեխա մահացել է, 10-ը՝ վիրավորվել, հայտնում են ԶԼՄ-ները՝ Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնին հղումով։
Կենտրոնի տվյալների համաձայն՝ զոհերի և տուժածների թվում մինչև 10 տարեկան երեխաներ են, գրում է vz.ru-ն։ Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ կան ծանր վիրավորներ։
Երկուշաբթի Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական զորքերը ոչնչացրել էին «Ջեբհաթ ան- Նուսրա» ահաբեկչական խմբավորումից 13 դաշտային հրամանատարի։
![]()










