3 մլն տպաքանակով լույս տեսած Charlie Hebdo-ի այսօրվա համարն արդեն սպառվել է
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրությունում իրականացված ահաբեկչությունից հետո տպագրված առաջին համարը լույս տեսնելուց մեկ ժամ անց ամբողջությամբ սպառվել է, տեղեկացնում է ТАСС-ը:
3 մլն տպաքանակով հրատարակված պարբերականն արդեն սպառվել է:
«Այսօր շատերն են Charlie Hebdo փնտրում, և չնայած այն հանգամանքին, որ մենք սովորականից մի քանի անգամ ավելի շատ ենք ստացել, դրանք բոլորն արդեն վաճառվել են»,- խոստովանել է լրագրավաճառներից մեկը:
Սա անցյալ շաբաթ տեղի ունեցած ողբերգությունից հետո լույս տեսած առաջին համարն է:
Հիշեցնենք, որ թերթի խմբագրության շենքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 12 մարդ:
Այսօրվա համարի շապիկին Charlie Hebdo-ի աշխատակազմը որոշել է տեղադրել Մուհամեդ մարգարեի հերթական ծաղրանկարը:










