Ռուսաստանում տղամարդը մուրճով ջարդուփշուր է արել իր տան պատերը՝ աղմկոտ հարևաններին գտնելու համար

13:20 • 14.01.15

Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի շրջանի մի բնակիչ ծանր մուրճով (кувалдa) ջարդուփշուր է արել 2 պատ, երբ փորձել է գտնել ամանորյա տոների ժամանակ իր հանգիստը խանգարող հարևաններին:

 

Ինչպես նշում է itar-tass.com-ը, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 4-ին` Օզյորսկ քաղաքում: Հայտնի է, որ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ տղամարդը մուրճով ջարդել է սեփական բնակարանի 2 պատերը, որոնց հակառակ կողմում եղել են հարևանների բնակարանները:

 

Տղամարդը պատմել է, որ հարևանները չափից ավելի աղմկել են ու թույլ չեն տվել, որ ինքը հանգստանա: Վերցնելով գործիքը` նա անցք է բացել պատի մեջ, սակայն հասկանալով, որ աղմուկն այդ բնակարանից չի գալիս, շարունակել է «որոնումները»` ջարդելով մյուս պատը:

 

Այժմ տղամարդը գտնվում է իրավապահների հսկողության տակ: