Հունգարիան «Հարավային հոսքին» այլընտրանք է փնտրում. Ադրբեջանից գազ ներկրելը չի բացառվում

11:52 • 14.01.15

Հունգարիան չեղյալ հայտարարված «Հարավային հոսք» գազատարին այլընտրանք է փնտրում:

 

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, այդ մասին հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:

 

«Հունգարիայի իշխանությունները Մոսկվային առաջարկում են օգտագործել իրենց պահեստարանները, ինչպես նաև այլընտրանքային նախագծեր ստեղծելու հույս ունեն: Որքան ավելի շատ գազ պահպանվի այստեղ, այդքան լավ կլինի մեզ համար՝ տնտեսական, ինչպես նաև էներգետիկ անվտանգության տեսանկյունից», -ասել է նա՝  նշելով, որ ինքն առաջարկը ներկայացրել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին:

 

2014թ.-ին «Գազպրոմն» օգտագործել է հունգարական գազապահեստարանները՝ այնտեղ 700 մլն խորանարդ մետր գազ պահելով:

 

Նախարարի խոսքով՝այժմ Հունգարիայի իշխանությունները մտադիր են Թուրքիայի, Հունաստանի, Մակեդոնիայի և Սերբիայի հետ բանակցություններ վարել՝ դեպի Կենտրոնական Եվրոպա նոր գազատարի կառուցման համար:

 

Հունգարիան նաև քննարկում է Ադրբեջանից գազ ներկրելու տարբերակը: Պաշտոնյան նշել է, որ ադրբեջանական գազն էլ հնարավոր այլընտրանքների թվում է: