Charlie Hebdo-ն Ֆրանսիայում կտպագրվի 5 մլն օրինակով՝ պահանջարկը բավարարելու համար (լուսանկարներ)

13:57 • 14.01.15

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի նոր համարը կտպագրվի 5 միլիոն օրինակով։ Նման որոշում է կայացվել չորեքշաբթի վաճառքի հանված նոր համարի հսկայական պահանջարկի պատճառով, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դիստրիբյուտորներին:

 

«Խմբագիրը որոշել է այս առավոտյան ավելացնել տպաքանակը մինչև հինգ միլիոն»,- ասել է MLP մամուլի բաշխման ընկերության ղեկավար Վերոնիք Ֆաժուրը: Դա նշանակում է նախապես նախատեսված երեք միլիոն տպաքանակից երկու միլիոնով ավելի:

 

«Դա անհավատալի էր: Ինձ մոտ 60-70 մարդ հերթ էր կանգնել՝ սպասելով խանութի բացմանը: Ես նման բան չեմ տեսել: Իմ բոլոր 450 օրինակները վաճառվել են 15 րոպեի ընթացքում»,- ասել է Փարիզում թերթի կրպակում աշխատող կինը:

 

Նոր համարի շապիկին պատկերված է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը՝ «Ամեն ինչ ներված է» գրության տակ՝ ձեռքին «Ես Շարլի եմ» պաստառով:

 

Շաբաթաթերթը տպագրվել է 3 միլիոն տպաքանակով, որի եկամուտը կուղղվի խմբագրությունում անցած շաբաթ կատարված ահաբեկչության հետևանքով զոհերի ընտանիքներին:Նախկինում շաբաթաթերթի տպաքանակը եղել է 60 000:

Charlie Hebdo

Queue for Charlie Hebdo near Bastille, Paris

View image on Twitter

View image on Twitter

Charlie Hebdo on sale in Paris