Իրանը դատապարտել է Charlie Hebdo շաբաթաթերթի նոր համարի թողարկումը
Իրանը դատապարտել է ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի նոր համարի թողարկումը, որի շապիկին պատկերված է Մուհամեդ մարգարեն՝ ձեռքին «Ես Շարլին եմ» պաստառով, իսկ վերևում՝ «Ամեն ինչ ներված է» գրությամբ, գրում է gazeta.ru-ն՝ The Daily Star-ին հղումով։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթաթերթի նոր համարը վիրավորական և սադրիչ է համարել։
Ամսագրի շապիկը սադրում է մուսուլմաններին և վիրավորում նրանց զգացմունքները, ինչը կարող է արատավոր ծայրահեղականության ալիք բարձրացնել, հայտարարել է ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Մարզիե Աֆկհամը։
Նշվում է, որ Charlie Hebdo-ի նոր համարը վաճառվել է վաճառքի հանվելուց ժամեր անց։
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին ահաբեկիչները զինված հարձակում են իրականացրել Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա, որի հետևանքով սպանվել է 12 մարդ՝ տասը լրագրող և երկու ոստիկան, ևս 11 հոգի ստացել է վնասվածք:











