Իշխանության ղեկին գտնվելու 30-ամյակը տոնող Կամբոջայի վարչապետին մեղադրում են բռնության և կոռուպցիայի համար

12:49 • 14.01.15

Իրավապաշտպան խմբերն ակտիվացրել են Կամբոջայի վարչապետ Խուն Սենի քննադատությունը, ով հունվարի 14-ին նշում է իշխանության գալու 30-ամյակը, գրում է gazeta.ru-ն:

 

Իր զեկույցում Human Rights Watch-ը մեղադրել է 62-ամյա քաղաքական գործչին բռնություն կիրառելու, հատուկ ծառայությունների նկատմամբ հսկողություն սահմանելու և ընտրությունների ժամանակ, որտեղ իր կուսակցությունը հաղթանակ է տանում արդեն 30 տարի, ընտրակեղծիքներ իրականացնելու համար:

 

«Խուն Սենը երեք տասնամյակի ընթացքում բազմիցս դիմել է բռնության, ճնշումների, կոռուպցիայի, որպեսզի մնա իշխանության մեջ»,- հայտարարել է Ասիայում HRW-ի տնօրեն Բրեդ Ադամսը:

 

HRW-ում նշել են, որ Կամբոջան շտապ կարգով բարեփոխումների կարիք ունի, որոնք կապահովեին մարդու հիմնարար իրավունքների պահպանումը:

 

Խուն Սենն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է իշխանության ղեկին մնալ առնվազն ևս 12 տարի՝ մինչև 74 տարեկան դառնալը: