Գյումրիում ավտոերթ կանցկացվի

13:54 • 14.01.15

Գյումրիում այսօր ժամը 15-ին նախատեսվում է ավտոերթի անցկացում: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը՝ նշելով, որ ինչպես հայտարարվում է ակցիան մեկնարկելու է Գյումրիի 8-րդ զինվորական թաղամասում տեղադրված  խաչքարի մոտից:


Հիշեցնենք, որ Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանվել է Ավետիսյանների 6 հոգանոց ընտանիքը, փրկվել է միայն 6 ամսական Սերյոժան, ով ներկայումս գտնվում է հիվանդանոցում: Սպանության մեջ կասկածվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ժամանակավոր զինծառայող Վալերի Պերմյակովը:


Հիշեցնենք նաև, որ այսօր ժամը 17-ին Գյումրիի «Սուրբ Նշան» եկեղեցում տեղի կունենա սպանված ընտանիքի հոգեհանգիստը: