Իրաքում «Իսլամական պետության» 45 գրոհային է ոչնչացվել
Իրաքյան զինված ուժերին մի շարք հատուկ գործողությունների արդյունքում հաջողվել է «Իսլամական պետություն» խմբավորման 45 գրոհային ոչնչացնել, համապատասխան հայտարարությունը հրապարակել է հանրապետության պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ առաջին գործողությունն անցկացվել է Սալահ էդ Դին շրջանում։ Այնտեղ կառավարական զորքերը հարվածներ են հասցրել ծայրահեղականներին, ոչնչացվել է 27 գրոհային։ Եվս մեկ գործողություն անցկացվել է Բաղդադի մոտակայքում։










