Ֆրանսիական Charlie Hebdo թերթի նոր համարն eBay-ում վաճառվում է 640 եվրոյով
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի նոր համարն eBay-ում վաճառքի է հանվել 640 եվրոյով, գրում է Газета-ն։
Նշվում է, որ խանութներում թերթը կարելի է գնել 3 եվրոյով։ Համացանցային խանութներում նոր համարները վաճառվում են 50 եվրոյով։ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի աճուրդներում՝ 640 եվրոյով։
Ավելի վաղ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական թերթի 1177-րդ համարը վաճառքի էր հանվել eBay-ում 100.000 եվրոյով։










