Անտարկտիդայում ռուս պատգամավորներ են կորել
Անտարկտիդայում գտնվող ՌԴ պետդումայի պատգամավորներ Ալեքսանդր Սիդյակինը և Օլեգ Սավչենկոն կապի դուրս չեն եկել, հայտարարել է Սիդյակինի մամուլի քարտուղարը, գրում է gazeta.ru-ն։
«Բարև ձեզ, իմ անունը Պավել է, Ալեքսանդր Գենադևիչի մամուլի քարտուղարն եմ։ Սիդյակինը և պատգամավոր Սավչենկոն կապի դուրս չեն եկել։ Հնարավոր է՝ դժբախտություն է պատահել։ (((»,- Twitter-ի էջում գրել է մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ Սիդյակինը հայտնել էր, որ ոգևորված է և որ նա պատրաստվում է նվաճել Վինսոնի ամենաբարձր գագաթը և այնտեղ տեղադրել ՌԴ-ի դրոշը։










