«Նիգ-Ապարան»-ը 1 մլն դրամ կփոխանցի Գյումրիի սպանդից փրկված փոքրիկի խնամակալության համար

13:56 • 14.01.15

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության՝ Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպվող հին տոմարով Նոր տարվա ավանդական տոնախմբությունը չի կայանա՝ Գյումրի քաղաքում կատարված ողբերգական դեպքի կապակցությամբ։


Այս մասին հայտնում են «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունից։


«Այսօր՝ երեկոյան ժամը 1800-ին, Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակում մոմավառությամբ և հոգեհանգստի արարողությամբ հիշատակի տուրք  կմատուցվի Ավետիսյանների հոգիների խաղաղության համար:


Հին Նոր տարվան նվիրված տոնակատարության համար նախատեսված միջոցները կհատկացվեն Ապարանի տարածաշրջանի` Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների և բազմազավակ ընտանիքներին:


«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը հրաշքով փրկված փոքրիկի խնամակալության համար կբացի հաշվեհամար և կտրամադրի 1 միլիոն դրամ»,-ասվում է հաղորդագրությունում:
nigaparan