Պակիստանում ուսուցիչներին թույլատրել են զենք կրել
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող նահանգներից մեկում տղամարդ ուսուցիչներին թույլատրել են դասերի ընթացքում զենք կրել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Նման որոշում է կայացվել իշխանությունների կողմից՝ «Թալիբան» շարժման ռազմական թևի կողմից Փեշավարում ռազմական ուսումնարանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով առնվազն 148 մարդ էր զոհվել:
Նշվում է, որ իրավապահ մարմիններն ի զորու չեն ինքնուրույն ապահովել ավելի քան 30 հազար կրթական հաստատությունների անվտանգությունը:
Ուսուցիչների կրած զենքերը, սակայն, պետք է պարտադիր գրանցված լինեն:










