Հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1400 կրակոց. ԼՂՀ ՊՆ

13:51 • 14.01.15

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1400 կրակոց:


Այս մասին հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից։


Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերն անհրաժեշտության դեպքւմ դիմելով պատասխան քայլերի շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: