Եմենում «Ալ- Կաիդա»-ի առաջնորդը ստանձնել է Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը

14:06 • 14.01.15

«Ալ- Կաիդա» ծայրահեղական խմբավորման առաջնորդը, ով գլխավորում է ահաբեկչական կազմակերպության Եմենի մասնաճյուղը, ստանձնել է Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը, հայտնում է Газета-ն։

 

Նման հայտարարություն խմբավորման առաջնորդն արել է տեսահաղորդագրությունում։

 

Ավելի վաղ Եմենի կառավարությունը հետաքննություն էր սկսել «Արաբական թերակղզում «Ալ- Կաիդա»» կազմակերպության՝ Փարիզի ահաբեկչությունների հետ կապ ունենալու առնչությամբ։

 

Հիշեցնենք, որ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրությունում անցած շաբաթ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 12 մարդ: Դրան նախորդել են ևս մի քանի ահաբեկչություններ։